Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Որքան դաժանանում են բռնաճնշումները, այնքան ուժգնանալու է ցասումը

Որքան դաժանանում են բռնաճնշումները, այնքան ուժգնանալու է ցասումը
02.05.2024 | 13:40

Կիրանց գյուղի բնակիչներին ոստիկանական ահաբեկման ենթարկելով և երեք տասնյակ տղամարդկանց բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելով՝ Փաշինյանը ևս մեկ քայլով Հայաստանը մոտեցրեց պատերազմին։ Օրեցօր զինվող ու հակահայկական քարոզչության դոզան ավելացնող թշնամու առաջ լեգիտիմության մասին անհեթեթ վկայակոչմամբ երկրի դարպասների բացումն ամենևին էլ քաղաքական միամտության, եթե կուզեք՝ տհասության ցուցիչ չէ։ Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ։

Հասարակությունն, իհարկե, ուշքի է գալիս, բայց ուշքի բերող ամեն մի ապտակ, ցավոք, այսքան կորստաբեր է լինում։ Ամեն դեպքում, չենք հուսահատվում։ Որքան խորանում է փաշինյանական վարչախմբի հակահայությունն, ու որքան դաժանանում են բռնաճնշումները, այնքան ուժգնանալու է ցասումը, պայքարը, կորցրածը վերականգնելու վճռականությունը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ